Դրույթներ և պայմաններ
Հայաստանի Հանրապետություն, Երևան
Այս փաստաթուղթը ներկայացնում է «Էդ Թեք» ՍՊ ընկերության (այսուհետ՝ AdTech) AdTech.am համակարգում գովազդի տեղադրման ծառայությունների տրամադրման առաջարկը ստորև պայմաններով՝
1. Սահմանումներ և պայմաններ
1.1. Սույն փաստաթղթում օգտագործվում են հետևյալ տերմինները հետևյալ իմաստներով՝
Օգտատեր՝ ինտերնետում կայքերի, հավելվածների և այլ ռեսուրսների այցելու:
Գովազդային տարածք՝ վեբ կայքում և/կամ հավելվածում գովազդի տեղադրման համար նախատեսված տարածք:
Գովազդ/գովազդային հայտարարություն՝ բաններային, տեքստային և գրաֆիկական բլոկ կամ տեսահոլովակ, որը պարունակում է գովազդային տեղեկատվություն և գովազդվող կայքի հղում:
Հղում՝ գովազդի մեջ ներառված հղում, որը օգտատիրոջը վերահասցեավորում է գովազդվող կայքէջ գովազդի վրա սեղմում կատարելու միջոցով:
Քլիքի գին՝ գումար, որը գանձվում է գովազդատուից գովազդի վրա քլիք անելու և գովազդվող կայք անցում կատարելու համար:
CPM՝ Գովազդի 1000 ցուցադրության գին:
Դրույք՝ քլիքի կամ 1000 ցուցադրության առավելագույն գին, որը հայտարարում է գովազդատուն գովազդային արշավի համար:
Գովազդային արշավ՝ գովազդային նյութերի, կարգավորումների և գովազդի ցուցադրության պայմանների համախմբություն, որը պատկանում է գովազդատուին և որի նյութերի պարունակության համար պատասխանատվությունը կրում է գովազդատուն:
Ցուցադրություն՝ գովազդային նյութի տեղադրում/ցուցադրություն գովազդային տարչածում
Գովազդատու՝ հանդիսանում է AdТech.am համակարգի հաճախորդը, ով ստեղծում և իրականացնում է սեփական գովազդային արշավներ:
1.2. Տվյալ փաստաթղթում կարող են կիրառվել տերմիններ, որոնք ներառված չեն 1.1 կետում
2.Պայմանագրի առարկան
2.1. Պայմանագրի առարկա է հանդիսանում AdTech-ի կողմից AdTech.am համակարգում ներառված Գովազդային հարթակներում Գովազդատուին գովազդային հայտարարությունների տեղադրման ծառայությունները (այսուհետև` Ծառայություններ), որի համար Գովազդատուն պարտավորվում է վճարել այդ ծառայության համար:
3.Ծառայությունների մատուցման պայմանները
3.1. AdTech-ի կողմից ծառայությունների մատուցման նախադրյալը հանդիսանում է գովազդատուի կողմից տվյալ փաստաթղթում ներառված դրույթների և պայմանների ընդունումն ու պահպանումը:
3.2. Գովազդատուն (կամ գովազդատուի ներկայացուցիչ) ինքնուրույն իրականացնում է գովազդային արշավի ստեղծումը, կարգավորումների իրականացնումն ու խմբագրումը, ներառյալ գովազդային հայտարարությունների կազմումը և փոփոխությունները:
3.3. AdTech-ը իրավունք ունի ստուգել gովազդատուի գովազդային արշավները և գովազդները ինչպես գովազդի ցուցադրությունից առաջ, այնսպես էլ արշավի ընթացքում ցանկացած պահի: Այն դեպքերում, երբ գովազդը հակասում է AdTech.am համակարգի օգտագործման պայմաններին, AdTech-ն իրավունք է վերապահում դադարեցնել գովազդի տեղադրումը համակարգում:
3.4. Գովազդի տեսքը (ֆորմատը, չափը և այլ պարամետրերը) պետք է համապատասխանի գովազդային նյութերի ավելացման և ցուցադրման համար սահմանված չափանիշներին:
3.5. AdTech-ը իրավունք է վերապահում կասեցնել գովազդային հայտարարությունների ցուցադրությունը, եթե AdTech.am համակարգում տեղադրված գովազդի արժեքը հավասար է կամ գերազանցում է գովազդատուի կողմից կատարված կանխավճարը:
3.6. AdTech-ը որևէ երաշխիք չի տալիս գովազդատուի կողմից վիճակագրության տվյալների օգտագործման և արդյունքների արդյունավետության համար:
4.AdTech իրավունքները և պարտականությունները
AdTech-ը պարտավորվում է՝
4.1. Մատուցել AdTech.am համակարգում Ծառայություններ՝ համաձայն ներկա փաստաթղթի դրույթներին:
AdTech-ն իրավունք ունի՝
4.2. Ժամանակավորապես դադարեցնել Ծառայությունների մատուցումը տեխնիկական կամ այլ պատճառներով, որոնք խոչընդոտում են Ծառայությունների մատուցմանը: Միաժամանակ աշխատանքներ տանել պատճառները վերացնելու ուղղությամբ:
4.3. Գովազդատուի կողմից AdTech-ի պայմանների խախտման պարագայում դադարեցնել ծառայությունների մատուցումը և դրա մասին տեղեկացնել գովազդատուին:
5. Գովազդատուի իրավունքներն ու պարտականությունները
Գովազդատուն պարտավորվում է՝
5.1. Ինքնուրույն ստեղծել և իրականացնել գովազդային արշավի կարգավորումները
5.2. Գովազդային արշավի ստեղծման և կարգավորման ընթացքում առաջնորդվել AdTech կանոններին, ինչպես նայ Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքով:
5.3. Այն դեպքերում, երբ գովազդվող ծառայությունը կամ ապրանքները ենթակա են լիցենզավորման, AdTech-ին ներկայացնել համապատասխան փաստաթղթերի պատճեները: Նշված փաստաթղթեր չներկայացնելու դեպքում AdTech-ը իրավունք է վերապահում մերժել գովազդային արշավը և/կամ գովազդային հայտարարությունը (հայտարարությունները):
Գովազդատուն իրավունք ունի՝:
5.5. Դիտել իր գովազդային աշավների ցուցադրության վիճակագրությունը
5.6. Խմբագրել գովազդային արշավները և գովազդային հայտարարություննեը, ինչպես նաև արշավների կարգավորումները ցանկացած պահի:
5.7. Մեկնարկել կամ դադարեցնել գովազդային արշավը ցանկացած պահի:
6. Ծառայությունների արժեքը և վճարման պայմանները
6.1. AdTech-ի կողմից մատուցված ծառայությունների արժեքը որոշվում է AdTech-ի վիճակագրության համաձայն՝ հիմք ընդունելով քլիքի գին և հաշվետու ժամանակահատվածում քլիքերի քանակը, ինչպես նաև 1000 ցուցադրության գին և հաշվետու ժամանակահատվածում գովազդի ցուցադրությունների քանակը:
6.2. Գովազդատուի կողմից ծառայությունների համար վճարը կատարվում է ՀՀ դրամով:
7. Կողմերի պատաստանատվությունը
7.1. AdTech-ը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում Գովազդատուի և/կամ երրորդ անձանց ցանկացած անուղղակի կորուստ և/կամ կորցրած շահույթ՝ անկախ նրանից AdTech-ը կարող էր կանխատեսել այդպիսի կորուստների հնարավորությունը, թե՝ ոչ:
7.2. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։
7.3. Գովազդատուն լիովին պատասխանատու է բոլոր իրավական պահանջների պահպանման համար, ներառյալ գովազդի միասին, մտավոր սեփականության և մրցակցության վերաբերյալ օրենսդրությունը:
8. Վեճերի լուծման կարգը
8.1. Պայմանագրի և դրանով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը.
8.2. Պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ.
8.3. Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով.